Այդ հայի շնորհիվ Ռոնալդ Ռեյգանը դարձավ ԱՄՆ-ի միակ նախագահն, ով ճանաչեց հայերի Ցեղասպանությունը (տեսանյութ)
Կեն Խաչիկյանը՝ հայտնի որպես «Կալիֆորնիական հանրապետականների առյուծ», մասնագիտանում է քաղաքական ռազմավարության մեջ։
Ինը անգամ նա եղել է նախագահի թեկնածուների խորհրդատու։
Կարևոր հաջողությունների փուլը իր կարիերայում եղել է այն ժամանակ, երբ աշխատել է որպես speechwriter նախագահ Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմում։
Ծնվել է Վայսելիում։ Ծնողներն, ովքեր փրկվել են Ցեղասպանությունից, հաստատվել են ԱՄՆ-ում։
Նախագահ Ռեյգանի անդրանիկ ելույթը գրել է Խաչիկյանը և նրա ողջույնի խոսքը՝ ուղղված նախկին պատանդներին, որոնց պահում էին Իրանում, դիվանագիտական ճգնաժամի ընթացքում։ «Фрост против Никсона» ֆիլմի հերոսն է։
Կեն Խաչիկյանը մեծ դերակատարում է ունեցել Ռեյգանի՝ հայերի Ցեղասպանության ճանաչման հարցում։
Փաստացի Ռեյգանը դարձավ ԱՄՆ-ի միակ նախագահը, ով համարձակվեց գնալ այդ քայլին։