Ես մինչև հիմա սիրահաված եմ Դերիպասկային. Նաստյա Ձկնիկ (լուսանկարներ)
Անաստասիյա Վաշուկևիչը ավելի հայտնի՝ գայթակղող Նաստյա Ձկնիկը հենց այս մականունով է գրել գիրք, թե ինչպես գայթակղել օլիգարխին: Նա հայտնի է դարձել երբ Ալեքսեյ Նավալնին իմացել է գեղեցկուհու վեպի հերոսներից մեկին՝ բիզնեսմեն Օլեգ Դերիպասկային և փոխվարչապետ Սերգեյ Պրիոդկոյին:
Նավալնին հրապարակել է իր հետաքննությունը անցած տարվա փետրվարին: Մի քանի շաբաթ հետո Նաստյա Ձկնիկը և իր ուսուցիչը` Ալեքս Լեսլին (Ալեքսանդր Կիրիլլովը) և ևս 8 ընկերներ հայտնվել են Թայլանդի բանտում, սկզբից նրանց մեղադրանք է առաջադրվել առանց թույլատրության աշխատանքի համար, հետո` ստվերային հասարակությունում մասնակցություններ ունենալու: 11 ամիս բանտում անցկացնելուց հետո նրանց արտաքսել են երկրից:
Ձկնիկին, Լեսլիին և ևս երկու հոգու միանգամից ձերբակալել են Շերեմետևո օդանավակայանում:
Պարզվել է, որ նրանց դեմ քրեկան գործ է հարուցվել պոռնկության մեղադրանքով: Հունվարի 22-ին նրանց ազատ են արձակել:
Ռուսական BBC-ն զրուցել է Նաստյայի հետ:
BBC- Ինչպե՞ս եք դուք ազատությանը հարմարվում: Ձեր փաստաբանն ասել է, որ դուք նույնիսկ տաք հագուստ չունեք:
Նաստյա- Դրանք չեն էլ եղել, հենց նոր են բերել: Բելառուսից են իրեր բերել: Հարմարվում են դեռ այսպես: Թվում է՝ հիմա աչքերս կբացեմ և կհայտնվեմ ազատության մեջ, բացում եմ այս տեսարանն է:
BBC- Ռուսական բանտում ավելի՞ լավ է, քան այստեղ:
Նաստյա- Ոչ մի տեղ էլ հարմարավետ չէ, սա վանդակ է: Վանդակը կարող է լինել բարձով, կամ առանց դրա, բայց հարմարավետություն հասակցությունը շատ հարաբերական է: Այո, այստեղ կա լվացարան, Ռուսաստանում չկար, բայց գլոբալ առու,ով դրանից իրավիճակտ չի փոխվում:
BBC- Ձեզ հաջողվե՞լ է տեսնել մյուս ձերբակալվածներին, Ալեքսին
Նաստյա- Այո, ամիսը մեկ անգամ մենք հանդիպում ենք ունեցել: 15 րոպե այնպիսի հեռավորությամբ, ինչպիսին հիմա ես և դուք ենք գտնվում: Եվ շուրջդ նստած են 200 մարդ նույն հեռավորությամբ: Եվ բոլորը գոռում են բարձրախոսով "Ո՞ղջ ես", "Կշարունակե՞ս ապրել":
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղյուր կայքում:
Օլեգ Դերիպասկան