Հաճելի է, երբ աշխարհի հզոր երկրներից մեկի ղեկավարը հայերենով է ողջունում ՀՀ վարչապետին. Գ. Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Facebook-ի իր էջում գրել է. «Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելն instagram-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած այցին և տեղադրել է մի քանի լուսանկար:
Լուսանկարների տակ մեկնաբանությունը ֆրաու Մերկելը լատինատառ «bari galust»-ով է սկսել՝ հայերենով ողջունելով Փաշինյանին:
Երևում է, 2018թ-ի օգոստոսի վերջին Երևան կատարած այցի ժամանակ, որն ավելի շատ հիշվում է իր «սելֆիառատությամբ», տիկին Մերկելը մի քանի հայերեն արտահայտություն է սովորել, որը կիրառել է Փաշինյանի այցի ժամանակ:
Հ.Գ. Ամեն դեպքում, հաճելի է, երբ աշխարհի հզոր երկրներից մեկի ղեկավարը հայերենով է ողջունում Հայաստանի վարչապետին իր instagram-ի էջում»: