Ռուս նավաստիները 10 տոննա կոկաինով բռնվել են Կաբո-Վերդեի նավահանգստում
Հարավաֆրիկյան Կաբո-Վերդեի հանրապետության իշխանությունը հայտարարել է, որ 11 ռուս նավաստիներ պանամական բեռնափոխադրող ESER նավով ձերբակալվել են. նավում եղել է 9.5 տոննա կոկաին:
Սև շուկայի գներով այդ չափաբաժնի կոկաինը, եթե այն վաճառվի փողոցային պայմաններում, կարժենա մոտ 1.5 միլիարդ դոլար:
Նավաստիներ ձերբակալությունը տեղի է ունեցել հունվարի 31-ին: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ձերբակալությունը հաստատել են ՌԴ դեսպանատնից:
Դեսպանության ներկայացուցիչը նաև հաստատել է, որ նախնական տեղեկություններով` տեղի ունեցածը կապ ունի թմրանյութերի մաքսանենգության հետ: