Արխանգելսկում ադրբեջանցի բիզնեսմեն է սպանվել
Արխանգելսկում անհայտ հանգամանքներում սպանվել է ադրբեջանցի բիզնեսմեն։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը՝ հայտնում է «Sputnik-Ադրբեջան»-ը։
Ծնունդով Ադրբեջանի Աղդաշի շրջանից 27-ամյա Ռուսլան Արիֆ-օղլի Հուսեյնովին սպանել են հրազենային հինգ կրակոցով։ Ընդ որում, դեռեւս դրդապատճառները հայտնի չեն, չի պարզվել նաեւ սպանողի ինքնությունը՝ հայտնում է Report-ը։
Արխանգելսկում Հուսեյնովը զբաղվում էր բիզնեսով, որը կապված էր փայտի առեւտրի հետ։
Նրա մարմինը Ադրբեջան կտեղափոխվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։