Հալեպում բնակելի շենք է փլուզվել. բնակիչներից միայն մեկ երեխա է ողջ մնացել
Սիրիայի Հալեպ քաղաքում բնակելի շենք է փլուզվել, ինչի հետևանքով 11 մարդ մահացել է, որոնց թվում՝ 4 երեխա:
Ինչպես հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով տեղի պետական լրատվամիջոցին, նախկինում պատերազմի ասպարեզ դարձած քաղաքում փլուզված շենքից միայն մեկ երեխա է ողջ մնացել:
Սիրիայի ողջ տարածքում մարդիկ բնակվում են ավերակներում, մինչդեռ վերակառուցման աշխատանքները դանդաղ են առաջ ընթանում:
Սիրիայի իշխանություններն իրենց ջանքերը կենտրոնացրել են հիմնական ենթակառուցվածքների վրա:
Փլուզված 5 հարկանի կառույցի հարևանությամբ այլ շենքեր էլ կան, որոնք կանգնած են կործանման եզրին: