Ջիգարխանյանի նախկին կնոջ հայցը մերժվել է
Մոսկվայում դատարանը մերժել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի հայցը պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ։ 360tv.ru-ի հաղորդմամբ, հայտնել է դատարանի մամուլի ծառայությունից։ Նա հույս ուներ դատարանի միջոցով նախկին ամուսնունց 3 միլիոն ռուբլի բարոյական փոխհատոցում ստանալ։
Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինան ամուսնացել էին 2016 թվականին, սակայն 2017-ից նրանց հարաբերությունները լարվել էին և նրանք պաշտոնապես ամուսնալուծվել էին։
Հիշեցնենք, որ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի դեմ հարուցվել էր քրեական գործ՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման հոդվածով. թատրոնում Ջիգարխանյանի սենյակում հայտնաբերվել էին թաքնված տեսախցիկ։ Նա դատապարտել է 250 ժամվա հարկադիր աշխատանքի, բացի այդ, նա Արմեն Ջիգարխանյանին պետք է 200 հազար ռուբլի վճարի՝ բարոյական վնաս պատճառելու համար։