Ռուսաստանում առաջին դասարանի աշակերտուհին ուսուցչուհու հարվածից ուղեղի ցնցում է ստացել
Սանկտ Պետերբուրգի №13 հատուկ դպրոցի առաջին դասարանի աշակերտուհուն ախտորոշել են ուղեղի ցնցում այն բանից հետո, երբ նրան հարվածել է ուսուցչուհին՝ հայտնում է «Լենտան»։
Ինչպես պատմել է 8-ամյա աղջիկը, ուսուցչուհին իր գլխին հարվածել է երկարօրյայի ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ին։ Դրանից հետո աշակերտուհին վատ է զգացել, եւ նրան բուժօգնություն է անհրաժեշտ եղել։ Բացի ուղեղի ցնցումից, նրանք երեխային ախտորոշել են ճակատի հարված եւ գանգուղեղային փակ վնասվածք։ Երեխային որոշ ժամանակով ազատել են դասերից։
Ընդ որում, դպրոցի տնօրեն Աննա Կազակովան չի կարողացել մեկնաբանել իրավիճակը եւ թերթին բացատրել, թե հատկապես ինչ է տեղի ունեցել ուսուցչուհու և աշակերտուհու միջև։