ԱՄՆ-ն քանդում է միջազգային անվտանգության ճարտարապետությունը․ ՌԴ Դումայի նախագահ
Դուրս գալով «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» պայմանագրից՝ Միացյալ Նահանգները վտանգում է միջազգային անվտանգության կազմակերպումը, ինչը պատերազմների սպառնալիք է ստեղծում։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո Ռուսաստանը նույնպես հայտարարել է պայմանագիրը խզելու մասին։ Դրանից առաջ և հետո այդ երկրների պաշտոնյաները մեկը մյուսին մեղադրում են առաջինը պայմանագիրը խախտելու համար։
«Այս որոշումով ԱՄՆ-ն քանդում է աշխարհում համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը, որը կառուցվել էր տասնամյակներով»,- ասել է Վոլոդինը։
Խորհրդարանի խոսնակը ամերիկյան կողմին մեղադրում է նաև նրանում, որ Վաշինգտոնը այս հարցով խորհրդակցություններ չի անցկացրել ԵԱՀԿ անդամ պետությունների հետ, հարցը չի քննարկել եվրոպական հարթակներում, ինչով էլ վտանգել է Եվրոպայի անվտանգությունը։