Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսի հետ, որը շուտով կսկսի իր առաքելությունը Երևանում:
«Մենք ոգևորված էինք դեսպան Թրեյսիի հետ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մեր կառուցողական քննարկումներով, և մենք, որպես հայազգի ամերիկացիներ, անհամբերությամբ սպասում ենք դեսպանի և նրա թիմի հետ աշխատելուն՝ առաջ մղելու համար մեր ընդհանուր նպատակները», - ասել է ANKA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։