Ահաբեկիչներն ավելի քան 2 մլրդ դոլարի վնաս են հասցրել Սիրիային
Ահաբեկչական կազմակերպությունների զինյալները Սիրիայում իրենց գործողությունների ընթացքում հատուկ նպատակադրված ոչնչացրել են երկրի մասնավոր ու պետական արդյունաբերական օբյեկտները, դրանց տեխնիկայի մի մասը տեղափոխել են Թուրքիա։ Այս մասին ռուսական Риа новости տված հարցազրույցում հայտարարել է երկրի արդյունաբերության նախարար Մուհամմադ Մաան Ջազբեն։
2018 թվականի վերջի դրությամբ սիրիական արդյունաբերությանը այս ամենի հետևանքով, ըստ նրա, պատճառվել է 2,36 միլիարդ դոլարի վնաս։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ բազմաթիվ բնակավայրերի՝ կառավարական ուժերի վերահսկողության տակ վերադառնալուց հետո արդյունաբերական օբյեկտների մի մասը վերագործարկվել է։
«Արդյունաբերական օբյեկտների թիվը հասել է 130 հազարի։ Աշխատանք տարվում է 71 հազարում, իսկ մյուսները վերակառուցվում են»,- ասել է նախարարը։