ՆԱՏՕ-ն կարծում է, որ ՓՄՀՀՊ դադարեցման պատասխանատուն Ռուսաստանն է լինելու
Հյուսիսատլանտյան դաշինքը կարծում է, որ Ռուսաստանն է կրելու Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի գործողության դադարեցման միանձնյա պատասխանատվությունը, տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով ՆԱՏՕ հայտարարությանը։
«Եթե Ռուսաստանը չկատարի ՓՄՀՀՊ գծով իր պայմանագրային պարտավորությունները՝ 9М729 ստուգման ենթակա բոլոր համակարգերի ոչնչացման ճանապարհով, մինչ վեց ամիս անց ԱՄՆ դուրս գալն ուժի մեջ մտնելը, Ռուսաստանն է կրելու պայմանագրի գործողության դադարեցման միանձնյա պատասխանատվությունը»,- նշվում է փաստաթղթում։
Ընդ որում՝ ՆԱՏՕ-ում ընդգծել են, որ շարունակում են Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների ձգտել, երբ նրա գործողությունները «թույլ են տալիս դա»։
Ավելի վաղ ԱՄՆ-ում ասում էին, որ փետրվարի 2-ին կդադարեցնեն ՓՄՀՀՊ կատարումը եւ կսկսեն դրանից դուրս գալու ընթացակարգը։