Թուրքիայի բնակչությունը կազմում է 82 միլիոն
2018թ. վերջի դրությամբ Թուրքիայի բնակչությունը կազմում է 82 մլն մարդ, տեղեկացնում է Hurriet թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալներին։
Պաշտոնական տվյալները ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչությունը տարեկան հաշվարկով ավելացել է 1 193 357 մարդով։ «Արական բնակչությունը կազմել է 41 139 980 մարդ, իսկ իգականը՝ 40 863 902։ Այն դեպքում, երբ բնակչության ընդհանուր թվի 50,2 տոկոսը կազմել են տղամարդիկ, 49,8 տոկոսը՝ կանայք։
Թարմ տվյալները նաեւ ցույց են տվել, որ բնակչության ամենամյա աճը ավելացել է 1,47 տոկոս 2018թ.՝ 2017-ի 1,24-ի դիմաց։
Ամենահոծ բնակչություն ունեցող նահանգ է ճանաչվել Ստամբուլը՝ 15 067 724 բնակիչ, ինչը կազմում է Թուրքիայի բնակչության 18,4%-ը։ Ստամբուլին հետեւել է մայրաքաղաք Անկարան՝ 5 503 985 բնակչով։
Աշխատունակ տարիքի (15-64) բնակչության թվաքանակը ավելացել է 1,4 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ։ Համապատասխանաբար՝ աշխատունակ տարիքի մարդկանց բաժինը կազմել է 67,8 տոկոս, 0-14 տարեկան երեխաների բաժինը՝ 23,4 տոկոս։