Գերմանիա այցի ընթացքում քննարկել ենք ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրներ. Արմեն Աշոտյան
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանում է ներկայացրել, թե ինչու է կուսակցական պատվիրակությունն այս օրերին գտնվում Գերմանիայում:
Աշոտյանը հիշեցրել է, որ այս հանդիպմանն անդրադարձ է եղել մամուլում, ըստ որի՝ հատկանշական է, որ այդ այցը զուգադիպել է վարչապետ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի հետ, ինչը պատահականություն չէ:
ՀՀԿ-ականը թվարկել է այցի պատճառները.
«1. Գերմանիան մինչև մայիս ամիսը կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։
2. Այցի ընթացքում մենք քննարկել ենք ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրներ։
3. Վիզաների ացատականացման երկխոսությունը ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների կարևոր հարցերից է, և այն կմեկնարկի 2020 թվականին։ Մինչ այդ Հայաստանի կառավարությունը պետք է ավարտի նախապատրաստական բոլոր աշխատանքները։
4. «Հանրապետականի» լայն միջազգային կապերը շարունակելու են ծառայել երկու հայկական պետություններին և հայ ժողովրդին»։
Հիշեցնենք, որ ըստ «Փաստի»՝ ՀՀԿ–ականները Գերմանիայում իրենց հանդիպումների ժամանակ ներկայացնում են հայաստանյան ներքաղաքական իրավիճակը: Մյուս կողմից, այցը կապված է առաջիկայում կուսակցության մեջ բարեփոխումներ կատարելու ու արդիականացման գործընթացի, այլ կերպ ասած՝ ռեբրենդինգի հետ, և հանրապետականները ցանկանում են կիրառել կուսակցությունների գերմանական փորձը: