Չեխ ճարտարապետն ընդամենը 10,500 դոլարով գեղեցիկ տնակներ է վաճառում՝ այն պայմանով, որ տերերը դրանք ինքնուրույն կհավաքեն (լուսանկարներ)
Ջոշուա Վուդսմեն (իրական անունը՝ Վոյտեք Վալդա) անունով չեխ ճարտարապետը վաճառում է գեղեցիկ տնակներ, որոնք ընդամենը 10500 դոլար արժեն, սակայն գնորդները դրանք ինքնուրույն պետք է հավաքեն, գրում է Daily Mail-ը:
«Մագնետա» անունով փոքրիկ տնակի երկարությունը մոտ 3,5 մետր է, լայնությունը՝ մոտ 2 մետր: Այն տեղավորում է բազմոց-մահճակալ, ջեռուցման համակարգ, խոհանոցային պարագաներ, ջրի բաք, զուգարանակոնք, սեղանիկ՝ երկու առոթով:
Փայտե տնակը կառուցված է անիվների վրա, հետևաբար՝ դրա տերերը կարող են այն տեղափոխել որտեղ ցանկանան:
Վուդսմենի կայքում տնակները վաճառվում են 79 դոլարով, սակայն հնարավոր տերերը պետք է իրենք գնեն տնակը հավաքելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը:
Վուդսմենի հաշվարկով՝ շինանյութերը 2100 դոլար կարժենան, հավաքման աշխատանքները՝ 7800 դոլար, իսկ տնակը պատրաստելը 3 ամիս կտևի:
Ծրագիրը մշակելու և վերջնական տեսքի բերելու համար տղամարդուց 2 տարի է պահանջվել:
Երեսունմեկամյա ճարտարապետը փորձում է «տնակների շարժումը» տարածել ամբողջ աշխարհով մեկ: