Երևան, 29.Նոյեմբեր.2024, 00:00 |
Քանի արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն Վանաձորի գազալցակայանի պայթյունի հետևանքով մե... «Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական... Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է երկա... Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խո... Ձնամաքրման աշխատանքներ՝ մարտական հենակետերում... Ես չեմ կարող հարգել Ռեալի այդ որոշումը․ Ռոդրի... ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը կժամանի Հայաստա... Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առ... Պայթյուն` Վանաձորի գազալցակայաններից մեկում ՏԿԵ նախարարին են ներկայացվել աղետից հետո վնաս... Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոց... ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Հայաստանի պետական ջ... Հովհաննիսյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են... Փաշինյանը ԱԺ-ում է. հանդիպել է ՔՊ-ականների հե... Ի՞նչ է դելիրիումը Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմո... Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորա... Փոխվարչապետ Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է... Գյումրու շուկայից առգրավվել է 15 կգ սիգ Մենք ամուսնացած չենք, ուղղակի շատ լավ ընկերնե... Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայ... 173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնայ... Դավիթ Խուդաթյանը Լոռիում ծանոթացել է աղետի հե... Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Վարչապետը աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորան... ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները ... Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կ... Կոպիրկինը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՌԴ ... Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որ... Սպասվում է առանց տեղումների եղանակ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեո... ՊԵԿ պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է... Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժ... Փաշինյանը Զարեհ Սինանյանին 20 օրով գործուղում... Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույ... ՀՀ նախագահն ու Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հ... Կառավարությունը հաստատել է ԵԱՏՄ-ից ներմուծվող... ՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստաց... Մոսկվայում անցկացված կոնֆերանսին քննարկվել է ... Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գ... Հայտնի է՝ որ ակումբը կարող է գլխավորել Զինեդի... Ընկերս հանկարծակի է գալու․ Աղազարյանը՝ առաջիկ... Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբ... Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ կանայք կս... Մեսսին պատմել է Բարսելոնայի հետ կապված իր լավ... Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հե... ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Իրանական բեռնատարը կոտրել է գազատար խողովակնե... Հանդիպակաց երթևեկելի գոտիով վարող MAN ավտոբու... Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբո... Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել... 23 փաթեթ մարիխուանա՝ իրացման նպատակով․ ևս մեկ... Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 20 մարդ ... ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյան... ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է... Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ... Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջ... ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ... Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են անցկա... ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագո... Գեղանիստ գյուղում տուն է այրվել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 37 ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ի համար Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների միջև բ... Լույս չի լինի. հասցեներ Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է ... Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարք... ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցեն... Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ ... Ինչո՞ւ է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․... Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստա... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթո... Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտ... Ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն ... «Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա... Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավան... «Նոա»-ի գլխավոր մարզիչը «Վիկինգուր»-ի հետ ոչ-... ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճա... «The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է ... Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ... Հունգարիայում կբացվի Հայաստանի Հանրապետության... Հայտնի է՝ երբ Ֆլորենտինո Պերեսը կորոշի Անչելո... Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերո... «Նոա»-ն Երևանում չհաղթեց «Վիկինգուր»-ին Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց մեղադրել են ... Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղա... Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայման... Լարված իրավիճակ՝ Վրաստանում․ Ռուսթավելիի փողո... Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահ... Պատերազմը չի ավարտվել. խաղաղությունը հավերժակ... Թմրամիջոցներ տարածող մայրն ու որդին հայտնաբեր... ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը...

Գերմանիայի Քյոլն քաղաքի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան:

Գերմանական առաջատար ուսումնական հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպումից և գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարների քննարկումից հետո վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր:

Փաստաթուղթն ստորագրել են համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Հուշագրի համաձայն` նշված բուհերը կզարգացնեն գիտական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Հայաստանի վարչապետը հանդիպել է Քյոլնի տեխնիկական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո-թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգարժան պրոֆեսոր Շտեֆան Հերցիգ, Ակադեմիական հաստատությունների հարգելի ներկայացուցիչներ, Սիրելի ուսանողներ, Տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և ձեզ հետ կիսել թվային ու տեխնոլոգիական դարաշրջանի խոստման մասին իմ տեսլականը:

Արդեն տասնամյակներ շարունակ տեխնոլոգիական հեղափոխություն է ընթանում, և դա անդառնալի իրականություն է, որը մեզ տեղափոխում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության շեմ: Այն սկիզբ դրեց ազատության ու անկախության, համագործակցության և առանց սահմանների շփման և անսահման հնարավորությունների ուխտի: Մենք ականատեսն ենք առաջադեմ վերափոխման այն ամենի, ինչ ասում և անում ենք: Թվային սարքերը փոխեցին հաղորդակցության եղանակները. այսօր կիրառվում են սպառողների, արտադրողների և մատակարարների, և որ առավել կարևոր է՝ քաղաքացիների ու կառավարությունների միջև հարաբերության նոր բանաձևեր: Տեղեկատվական տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս ունենալ կապի այնպիսի միջոցներ, որոնք չեն կարող վերահսկվել: Այս մեխանիզմը մարդկանց հնարավորություն է տալիս բարձրաձայնել իրենց տեսակետը և ունենալ հաշվետու կառավարություն, ժողովրդավարությունը դարձնել ավելի գործնական ու մատչելի: Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Հայաստանում. ՏՏ-ն հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էր: Սոցիալական ցանցերի միջոցով հայ ժողովուրդը համախմբվեց՝ ոչ ասելու նախկին վերնախավին, որը չէր վայելում ժողովրդի վստահությունը: Նրանք մերժեցին տասնյակ տարիների խաբեության և խարդախության դարաշրջանը: Թավշյա հեղափոխությամբ հայերը վերջ դրեցին վատ կառավարման դարաշրջանին` հանուն թափանցիկության: Նրանք վերջ դրեցին անսահմանափակ իշխանության դարաշրջանին՝ կառավարությանը պատասխանատվության կանչելու համար: Հայ ժողովուրդը վերջ դրեց հիմնարար իրավունքների և ազատությունների չարաշահմանը՝ կյանքի նոր որակ ապահովելու համար: Թափանցիկություն, հաշվետվողականություն և մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանություն. ահա ոչ լրիվ ցանկն այն դրական փոփոխությունների, որ խոստանում է թվային և տեխնոլոգիական դարաշրջանը: Հայ ժողովուրդը հաջողությամբ կատարել է այդ ամենը և հավատարիմ է իրական ժողովրդավարություն հաստատելու իր հանձնառությանը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններով ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը:

Այժմ մենք ունենք ոչ պակաս կարևոր խնդիր: Մեզ խիստ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Այդ նպատակով մենք մտադիր ենք օգտվել թվային դարաշրջանի ընձեռած բոլոր հնարավորություններից: Տիկնայք և պարոնայք, Թվային և տեխնոլոգիական դարաշրջանի ուխտն էլ ավելի է կարևորվում, երբ այն վերաբերում է սպառողների, արտադրողների ու ծառայութուն մատուցողների միջև հարաբերություններին: Տաքսի կանչելու, թռիչք պատվիրելու, ապրանք գնելու, երաժշտություն լսելու, կինոնկար դիտելու կամ խաղ խաղալու համար պատվիրատուները կարող են օգտվել առցանց թվային աշխարհի հնարավորություններից: Տեխնոլոգիական նորարարությունը շահավետ է նաև ծառայութուն մատուցողների համար. գլոբալ նյութատեխնիկական մատակարարման շղթաներն ավելի արդյունավետ են դարձել, իսկ սպասարկման գները նվազել են: Բացվել են նոր շուկաներ, խթանվել է տնտեսական աճը: Եւ որ ամենակարեւորն է, ՏՏ-ը և թվային դարաշրջանը բարձրացնում են երկրների միջազգային մրցունակությունը: Սա հատկապես վերաբերում է Հայաստանի նման փոքր երկրներին, որոնք աշխարհագրական ու աշխարհաքաղաքական սահմանափակումների պատճառով սահմանափակ ազդեցություն են ունենում գլոբալ գործընթացների վրա: ՏՏ-ը բոլոր խաղացողների համար ապահովում է հավասար պայմաններ՝ նրանց դիրքից և կարողություններից անկախ:

Այդ իսկ պատճառով, Հայաստանի կառավարությունը գերակա ուղղություն է համարում ՏՏ ոլորտը` որպես տնտեսական զարգացման հենասյուներից մեկը: Հաշվի առնելով շուրջ հարյուրամյա վաղեմութուն ունեցող ավանդույթները` մենք իրապես բռնել ենք տեխնոլոգիական և արդյունաբերական տնտեսություն կառուցելու ճանապարհը:

Մենք ցանկանում ենք պահպանել 21-րդ դարի չափանիշները, որպեսզի ընդլայնենք մեր հնարավորություններն ու հեռանկարները, որպեսզի Հայաստանը դառնա բարձրարժեք և գիտելիքահեն ապրանքներ ու ծառայություններ արտադրող և մատուցող երկիր՝ հիմքում ունենալով ստեղծագործ մարդկային կապիտալ: Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը, որտեղ արտադրվել է Նաիրիտ-2-ը՝ խորհրդային ժամանակաշրջանի առաջին կիսահաղորդչային համակարգիչը և աշխարհում առաջիններից մեկը: ԽՍՀՄ-ի սուզանավերի ու տիեզերանավի համար հաշվարկային համակարգերի և էլեկտրոնիկային հիմնական բաղադրատարրերի մեծ մասը հղացվել ու արտադրվել է Հայաստանում: Կիսահաղորդչային տեխնիկա նախագծող, արտադրող, փորձարկող և ինտեգրող կենտրոնների մեծ մասը գործում էին Հայաստանում: Այսօր Հայաստանի ներուժը ընդլայնվել է:

ՏՏ ոլորտը Հայաստանում վերջին յոթ տարիների ընթացքում աճել է հինգ անգամ, տարեկան 25 տոկոսով: Synopsys, National Instruments, Cisco, VMWare, TeamViewer, Mentor Graphics- ը (Siemens- ին պատկանող) և շատ այլ անդրազգային ընկերություններ գիտահետազոտական գրասենյակներ ունեն Հայաստանում, որոնցում ներգրավված են հազարավոր մասնագետներ, ովքեր լուծում են 5G և մեքենայական կապին, իրերի համացանցին (Internet of Things), արհեստական ինտելեկտին, ռոբոտներին առնչվող բարդ խնդիրներ:

Հայաստանի ներկայիս ներուժը հնարավորություն է տալիս իրականացնել զանազան ծրագրեր ինչպես Սփյուռքի մեր հայրենակիցների ու միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ՏՏ հսկաների հետ: Մենք նախաձեռնել ենք հետաքրքիր մեկնարկային ծրագրեր՝ էկոհամակարգերի, ինկուբատորների, այդ թվում կայուն զարգացման լաբորատորիաների ստեղծման նպատակով: Մեր առաջնահերթություններից են արհեստական ինտելեկտը, կիբեռանվտանգությունը, բլոկ-շղթան և կիսահաղորդչային տեխնոլոգիաները: Կրթությունը հիմնականում բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունի:

Հայաստանում ստեղծեցինք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որի կրթական ծրագիրը ճանաչվել է որպես համաշխարհային բրենդ: Այն արդեն իսկ ներկայացված է մի շարք զարգացած երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Ռուսաստանը և Գերմանիան: Միևնույն ժամանակ մենք դպրոցականներին հնարավորություն ենք տալիս սովորել ռոբոտաշինություն ARMAT լաբորատորիաներում:

Հայաստանն ունի Գիտությունների ազգային ակադեմիա, ֆիզիկայի, մաթեմատիկայի, աստղագիտության, կենսաբանության, քիմիայի եւ այլ գծով բազում հետազոտական հաստատություններ: Եվ, իհարկե, ես չեմ կարող չնշել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, որի հետ ձեր համալսարանն այսօր ստորագրեց ակադեմիական համագործակցության մասին հուշագիր:

Նկատի առնելով այն պոտենցիալը, որ այս երկու բուհերն ունեն` ես կասկած չունեմ, որ առաջիկայում մենք կխոսենք հաջողված համատեղ նախաձեռնությունների մասին: Ես բարձր եմ գնահատում Հայաստանի բուհերի, նրանց ստորաբաժանումների և մասնաճյուղերի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցությամբ ստեղծված ցանցերը նոր հորիզոններ են բացում:

Եվ վերջում նշեմ ոչ պակաս կարևոր մի հանգամանք. Հայաստանի հիմնական հարստությունն իր շնորհալի ու տաղանդաշատ քաղաքացիներն են, ովքեր ստացել և ստանում են գերազանց կրթություն: Դրա շնորհիվ հայաստանյան ստարտափներն արագորեն զարգանում են, նրանցից ոմանք առաջատար դիրքեր են զբաղեցնում աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա: Ապացուցված փաստ է. երբ հայերին հնարավորություն է ընձեռվում, նրանք միշտ հաջողում են: Սա է պատճառը, որ հայերն ավելի շատ են աչքի ընկնում Սփյուռքում: Ահա թե ինչու մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում ստեղծի համատեղելի միջավայր, որպեսզի այն դարձնի իր ժողովրդի մտավոր ներուժի կիզակետը: Նկատի առնելով վերոհիշյալը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի 40-ամյա պատմության մեջ վեհաժողովն առաջին անգամ կանցկացվի այնպիսի փոքր, զարգացող երկրում, ինչպիսին Հայաստանն է: Ինքնին խոսուն է այն փաստը, որ արդյունաբերության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային իրադարձությունը տեղի կունենա Հայաստանում: Ակնկալվում է, որ ավելի քան 2000 պատվիրակներ շուրջ 60 երկրից կմասնակցեն այդ միջոցառմանը:

Ես բոլորիդ հրավիրում եմ գալ և մասնակցել Կոնգրեսին: Այն նաև ձեզ հնարավորություն կընձեռի առաջին ձեռքից տեղեկանալ Հայաստանի տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման մակարդակի մասին, ինչպես նաև ճանաչել մեր հնագույն մշակույթը, արվեստը, վայելել մեր ժողովրդի հյուրընկալությունն ու խոհանոցը:

Տիկնայք և պարոնայք, թվային և տեխնոլոգիական դարաշրջանի հնարավորություններն անսահման են: Միլիարդավոր մարդկանց՝ անսահմանափակ հիշողությամբ, տվյալների շտեմարանով ու գիտելիքի անսահմանափակ օգտագործմամբ միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորությունը մեր առջև բացում է անհնարինի դռները: Նոր հնարավորություններ են ստեղծվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, ռոբոտները, նանոտեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները և այլն: Հայաստանը փորձում է օգտագործել այդ հնարավորությունը՝ իր տնտեսությունը վերափոխելու, քաղաքական հեղափոխությունը տնտեսականի վերածելու համար: Շնորհակալություն ուշադրության համար»:

 

Քանի արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն Վանաձորի գազալցակայանի պայթյունի հետևանքով մե... «Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական... Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է երկա... Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խո... Ձնամաքրման աշխատանքներ՝ մարտական հենակետերում... Ես չեմ կարող հարգել Ռեալի այդ որոշումը․ Ռոդրի... ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը կժամանի Հայաստա... Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առ... Պայթյուն` Վանաձորի գազալցակայաններից մեկում ՏԿԵ նախարարին են ներկայացվել աղետից հետո վնաս... Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոց... ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Հայաստանի պետական ջ... Հովհաննիսյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են... Փաշինյանը ԱԺ-ում է. հանդիպել է ՔՊ-ականների հե... Ի՞նչ է դելիրիումը Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմո... Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորա... Փոխվարչապետ Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է... Գյումրու շուկայից առգրավվել է 15 կգ սիգ Մենք ամուսնացած չենք, ուղղակի շատ լավ ընկերնե... Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայ... 173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնայ... Դավիթ Խուդաթյանը Լոռիում ծանոթացել է աղետի հե... Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Վարչապետը աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորան... ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները ... Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կ... Կոպիրկինը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՌԴ ... Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որ... Սպասվում է առանց տեղումների եղանակ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեո... ՊԵԿ պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է... Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժ... Փաշինյանը Զարեհ Սինանյանին 20 օրով գործուղում... Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույ... ՀՀ նախագահն ու Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հ... Կառավարությունը հաստատել է ԵԱՏՄ-ից ներմուծվող... ՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստաց... Մոսկվայում անցկացված կոնֆերանսին քննարկվել է ... Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գ... Հայտնի է՝ որ ակումբը կարող է գլխավորել Զինեդի... Ընկերս հանկարծակի է գալու․ Աղազարյանը՝ առաջիկ... Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբ... Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ կանայք կս... Մեսսին պատմել է Բարսելոնայի հետ կապված իր լավ... Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հե... ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Իրանական բեռնատարը կոտրել է գազատար խողովակնե... Հանդիպակաց երթևեկելի գոտիով վարող MAN ավտոբու... Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբո... Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել... 23 փաթեթ մարիխուանա՝ իրացման նպատակով․ ևս մեկ... Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 20 մարդ ... ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյան... ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է... Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ... Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջ... ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ... Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են անցկա... ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագո... Գեղանիստ գյուղում տուն է այրվել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 37 ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ի համար Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների միջև բ... Լույս չի լինի. հասցեներ Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է ... Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարք... ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցեն... Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ ... Ինչո՞ւ է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․... Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստա... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթո... Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտ... Ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն ... «Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա... Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավան... «Նոա»-ի գլխավոր մարզիչը «Վիկինգուր»-ի հետ ոչ-... ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճա... «The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է ... Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ... Հունգարիայում կբացվի Հայաստանի Հանրապետության... Հայտնի է՝ երբ Ֆլորենտինո Պերեսը կորոշի Անչելո... Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերո... «Նոա»-ն Երևանում չհաղթեց «Վիկինգուր»-ին Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց մեղադրել են ... Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղա... Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայման... Լարված իրավիճակ՝ Վրաստանում․ Ռուսթավելիի փողո... Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահ... Պատերազմը չի ավարտվել. խաղաղությունը հավերժակ... Թմրամիջոցներ տարածող մայրն ու որդին հայտնաբեր... ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan