Սերբիան նշել է Կոսովոյի հետ երկխոսության վերականգնման պայմանները
Սերբիան պատրաստ է վերականգնել Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորման երկխոսությունը միայն այն բանից հետո, որբ Պրիշտինան չեղյալ համարի սերբական ապրանքների արտահանման տուրքերը, որ սահմանել էր անցյալ տարի՝ իր ամերիկյան գործընկեր Դոնալդ Թրամփին գրած նամակում հայտարարել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Անցյալ տարվա վերջին Կոսովոն 100 տոկոսանոց տուրքեր էր սահմանել սերբական ապրանքների վրա։ Այդ քայլը կատարվել էր ի պատասխան միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին Կոսովոյի անդամակցությանը խոչընդոտելու Բելգիայի քայլերի։
Դեկտեմբերի 14-ին Թրամփը նամակներ էր ուղարկել ինչպես Վուչիչին, այնպես էլ Կոսովոյի ղեկավար Հաշիմ Տաչիին՝ կոչ անելով նրանց գործարք կնքել։
Թրամփին ուղղված նամակում Վուչիչը նշել է, որ Կոսովոյի կողմից սահմանված տուրքերը մնում են որպես «բեռ և անհաղթահարելի խոչընդոտ՝ երկխոսությունը շարունակելու համար»։