Ջոն Բոլթոնը Նիկոլաս Մադուրոյին «երկար և հանգիստ թոշակ» է ցանկացել
Ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Ջոն Բոլթոնը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին «երկար և հանգիստ թոշակ» է ցանկացել։
«Ես Նիկոլաս Մադուրոյին և նրա գլխավոր խորհրդականներին ցանկանում եմ երկար և հանգիստ թոշակ, որպեսզի նրանք ապրեն որևէ տեղ՝ լավ լողափին, հեռու Վենեսուելայից։ Նրանց պետք է օգտվել նախագահ Գուայդոյի համաներումից և առաջ շարժվել։ Որքան արագ, այնքան լավ»,- Twitter-ում գրել է Բոլթոնը։
Նշենք, որ ԱՄՆ-ը ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է ճանաչել