ԵՄ-ի պաշտպանության նախարարներն առաջին անգամ քննարկել են արհեստական ինտելեկտի կիրառումը
Եվրամիության պաշտպանության նախարարները Բրյուսելում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանն առաջին անգամ քննարկել են անվտանգության ոլորտում արհեստական ինտելեկտի զարգացման եւ օգտագործման հեռանկարները:
Հունվարի 31-ին Բուխարեստում այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով ԵՄ-ի պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Մեր քննարկումը հավաստեց Եվրոպայի երկրների անհրաժեշտությունն ակտիվացնելու ներդրումները նոր մշակումների եւ տեխնոլոգիաների բնագավառում՝ անվտանգության ապահովման, մասնավորապես, արհեստական ինտելեկտի զարգացման եւ ստեղծման համար: Ես մտադիր եմ այս հարցը քննարկման ներկայացնել Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների առաջիկա պլանային հանդիպումներից մեկում»,- հայտարարել է Մոգերինին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: