Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են նոր հանդիպում անցկացնել
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ են վարել հեռախոսով:
Ինչպես տեղեկացնում է Белта գործակալությունը՝ վկայակոչելով բելառուս առաջնորդի մամլո ծառայությունը, կողմերը պայմանավորվել են հանդիպում անցկացնել առաջիկայում:
Նշվում է նաև, որ նրանք քննարկել են ռուս-բելառուսական համագործակցության վիճակը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը: Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա դրա ժամանակ երկու երկրի առաջնորդները նախատեսում են քննարկել նախորդ բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
Հիշեցնենք, որ անցյալ անգամ ՌԴ և Բելառուսի նախագահները մեկ շաբաթում երկու հանդիպում են ունեցել՝ դեկտեմբերի 25-ին և 29-ին: