Մոսկվայում առատ ձյան պատճառով հետաձգվել ու չեղարկվել է ավելի քան 40 չվերթ
Մոսկվայի օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել ու չեղարկվել է 40-ից ավելի չվերթ, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ հետաձգվել է 20, չեղարկվել՝ 21 ավիաչվերթ:
Նշվում է, որ «Վնուկովո» օդանավակայանում առատ ձյան տեղումների հետևանքով հետաձգվել ու չեղարկվել է 6-ական, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 2 և չեղարկվել 15, «Շերեմետևո» օդանավակայանում էլ հետաձգվել է 12 չվերթ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ մայրաքաղաքում սկսված ձյան առատ տեղումները կշարունակվեն մինչև հինգշաբթի:
Օրերս Մոսկվայում առատ ձյան տեղումների պատճառով հետաձգվել և չեղարկվել էր 60 չվերթ: