Իվան Ուրգանտը վթարի է ենթարկվել ԱՄՆ-ում
Ռուս հաղորդավար Իվան Ուրգանտը վթարի է ենթարկվել ԱՄՆ-ում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հեռուստահաղորդավարը հայտնել է «Вечерний Ургант» հաղորդման եթերում:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել ամանորյա արձակուրդների ժամանակ: «Ես հեծանվով էի երթևեկում… Ամերիկացին կտրեց ճանապարհս, և ես ողջ ուժով բղավելով ուղիղ հարվածեցի նրա ջիպին», - պատմել է հաղորդավարը:
Ուրգանտը մեկնաբանել է, որ ՃՏՊ-ի հետևանքով ձգել էր մկանները և ստիպված է եղել բանդաժ կրել ձեռքին: