Թրամփը քննադատել է Իրանի հարցով հետախուզական հանրության գնահատականը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իրանի հարցով հետախուզական հանրության գնահատականը։
«Հետախուզության ներկայացուցիչները ծայրահեղ պասիվ եւ միամիտ են թվում, երբ գործը վերաբերում է Իրանի վտանգներին։ Նրանք սխալվում են։ Երբ ես դարձա նախագահ, Իրանը խնդիրներ էր ստեղծում ողջ Մերձավոր Արեւելքում եւ նրա սահմաններից դուրս։ Իրանի հետ ահավոր միջուկային գործարքի դադարեցումից հետո նրանք շատ են փոխվել՝ Twitter-ում նշել է Թրամփը՝ Իրանին անվանելով «վտանգի եւ հակամարտության պոտենցիալ աղբյուր»։
«Նրանք հրթիռներ եւ էլի շատ բաներ են փորձարկում եւ մոտենում են անդունդի եզրին։ Տնտեսությունը (Իրանում) այժմ քայքայվում է, եւ դա միակ բանն է, որ նրանց պահում է։ Զգույշ եղեք Իրանի հետ։ Հնարավոր է՝ հետախուզությունը (աշխատակիցները) պետք է վերադառնա դպրոց»,- հավելել է ԱՄՆ նախագահը։