Պատերազմի բանալիները գտնվում են Պակիստանում․ Աֆղանստանի նախագահ
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հայտարարել է, որ «պատերազմի բանալիները գտնվում են Իսլամաբադում, Կվետում, Ռավալպինդիում»՝ մեղադրելով Պակիստանին նրանում, որ այն թաքստոց է զինյալների համար՝ հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքերով, «խաղաղության բանալին Աֆղանստանում էր» այն ժամանակ, երբ 17-ամյա պատերազմի դադարեցման թալիբների եւ ԱՄՆ պաշտոնատար անձանց միջեւ խաղաղ բանակցություններն ուժ էին հավաքում։