Գերմանիան ուզում է արագ, սակայն անվտանգ 5G ցանց կառուցել
Գերմանիան ուզում է արագ, սակայն անվտանգ 5G ցանց կառուցել։ Այս մասին հայտարարել է ԳԴՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղարը՝ պատասխանելով չինական Huawei ընկերության տեխնոլոգիաները օգտագործելու մտավախություններին՝ հայտնում է Reuters-ը։
«Կարևոր է ապահովել տվյալների անվտանգության բարձր չափանիշները»,- ասել է նա։
Huawei-ը չինական կառավարության հետ իր կապի համար ներքաշվել է աղմուկի մեջ եւ մեղադրվում է այն բանում, որ Պեկինը կարող է Huawei-ի տեխնոլոգիան օգտագործել լրտեսության համար, ինչը հերքվում է։
«Կան մի քանի գործոններ (չինական օրենսդրության մեջ), որոնք մտահոգում են մեզ։ Դա իր մեջ ներառում է հատուկ ծառայությունների հետ համագործակցելու չինական ընկերությունների պարտավորությունը»,- ասել է նա։