Պուտինը խորհուրդ է տվել՝ ինչ անել քիչ հիվանդանալու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհուրդ է տվել ռուսներին, թե ինչպես կարելի է ավելի քիչ հիվանդանալ:
Ինչպես փոխանցում է Газета.Ru-ն, այս մասին Պուտինը խոսել է կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Նշվում է, որ կառավարության նիստում ներկայացվել էր գրիպով և սուր շնչառական վիրուսով հիվանդացության դեպքերի մասին զեկույցը:
«Քիչ հիվանդանալու համար անհրաժեշտ է ավելի շատ զբաղվել սպորտով»,- ասել է Պուտինը հանդիպման ժամանակ:
Ինչպես նշվում է, Եկատերինբուրգում և Կուրգանում գրիպով և սուր շնչառական վիրուսով վարակված մարդկանց թվի աճով պայմանավորված՝ բոլոր հանրակրթական դպրոցներն ու քաղաքային կրթական կազմակերպությունները փակվել են կարանտինի պատճառով:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում եղանակային վտանգի դեղին աստիճան էր հայտարարվել՝ սպասվելիք թաց ձյան և մերկասառույցի պատճառով: