Գերմանիայի նախագահը չի կարողանում հեռանալ Եթովպիայից ինքնաթիռի խափանման պատճառով
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի կարողանում Եթովպիայից Բեռլին թռչել կառավարական ինքնաթիռի խափանման պատճառով:
Ինչպես հայտնում է DW.com-ը, թռիչքը հետաձգվում է, մասնագետները փորձում են վերացնել սեղմված օդի մատակարարման համակարգի հետ կապված անսարքությունը:
Ամբողջ պատվիրակությունը, որը շուրջ 55 մարդ է ներառում դեռևս հյուրանոցում է: Շտայնմայերը դեռևս Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելիս՝ 2014 թվականին, կրկին ստիպված է եղել մնալ Եթովպիայում ինքնաթիռի խափանման պատճառով: