ԳԴՀ նախագահը չի կարող մեկնել Եթովպիայից՝ ինքնաթիռի անսարքության պատճառով
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը չի կարող մեկնել Եթովպիայից Բեռլին՝ կառավարական «Թեոդոր Հոյս» ինքնաթիռի անսարքության պատճառով՝ հայտնում է DW-ն։
Թռիչքը հետաձգվել է, մասնագետները փորձում են վերացնել սեղմված օդի հետ կապված անսարքությունները։
Ողջ պատվիրակությունը, որ կազմված է 55 հոգուց, դեռեւս մնում է հյուրանոցում։ Շտայնմայերը, երբ դեռ Գերմանիայի ԱԳ նախարար էր, 2014թ․ նույնպես ստիպված է եղել որոշ ծամանակ մնալ Եթովպիայում՝ դարձյալ ինքնաթիռի անսարքության պատճառով։