Նյու Ջերսիում նորածիններին «գենդերային չեզոք» ծննդականներ կտրվեն
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում ծնողներն իրենց նորածին երեխայի համար
«գենդերային չեզոք» ծննդյան վկայական ստանալու հնարավորություն կունենան:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նման վկայականները տրվելու են փետրվարի 1-ից:
Նահանգային իշխանությունների նոր օրենքի համաձայն՝ նորարարությունն ապագայում
տրանսգենդերներին հնարավորություն կտա առանց ավելորդ խոչընդոտների ծննդյան
վկայականում ամրագրելու իրենց նախընտրած սեռը:
Այսպիսով՝ Նյու Ջերսին կդառնա չորրորդ ամերիկյան նահանգը, որտեղ «գենդերային չեզոք»
ծննդյան վկայականներն օրինական են: Նախկինում օրենքն ընդունվել է Օրեգոնում, Կալիֆոռնիայում, Վաշինգտոնում: