Պետք է ընդհանուր հայտարարի գանք Հայաստանին վաճառվող գազի գնի հարցում․ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար
Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ բանակցություններն
անցկացվում են երկու երկրների ղեկավարների միջև։
Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը՝ ակնարկելով, որ իրավասու չէ պատասխանել այդ հարցին։
Հարցին` մյուս տարի գազի գինը կիջնի՞, թե՞ կբարձրանա, Կարասինը պատասխանեց․
«Ես նման չեմ մարգարեի։ Մենք այդ հարցերում պետք է գանք ընդհանուր հայտարարի»։
Մինչ այս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ գազի գինը սպառողների համար այս տարի չի փոխվի, և այս տարվա ընթացքում հայկական ու ռուսական կողմերը պետք է բանակցեն նոր գնի որոշման համար։