Արթուր Վանեցյանը դրական է գնահատել Սահմանապահ զորքերի գործունեությունը. (լուսանկարներ)
ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում հունվարի 29-ին տեղի է ունեցել Սահմանապահ զորքերի 2018թ-ի մարտածառայողական գործունեության ամփոփումը, որին մասնակցել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Զորամասերի հրամանատարների և ստորաբաժանումների պետերի զեկույցներից հետո ելույթ է ունեցել Արթուր Վանեցյանը և նշել, որ Սահմանապահ զորքերի ծառայությունը պետության անվտանգության համակարգում անչափ կարևոր բաղադրիչ է, իսկ սահմանապահների ծառայությունը՝ պատասխանատու և պատվավոր գործ։
ԱԱԾ տնօրենն անդրադարձել է նաև ՍԶ կադրային և տեխնիկական հագեցվածությանը, ծառայության պատշաճ կազմակերպմանը, աշխատակիցների կրթական մակարդակի բարձրացմանը և մի շարք այլ հարցերի։ Սահմանապահ զորքերի գործունեությունը ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից գնահատվել է դրական։
Տարեկան արդյունքների ամփոփումից հետո, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչության շարահրապարակում կայացել է մի շարք զինծառայողների պարգևատրման արարողություն, որն ավարտվեց հանդիսավոր երթով։