Թուրքիայի խոշորագույն արտադրական-արդյունաբերական ընկերությունները
SOCAR-Turkey Enerji A.Ş. ընկերության ղեկավար Քենան Յավուզը՝ Hazar World ամսագրին տված հարցազրույցում ասել է,որ SOCAR-ը (Ադրբեջանի Պետնավթ ընկերությունը) մտադիր է մինչև 2015 թ. դառնալ՝ Թուրքիայի երեք խոշորագույն արտադրական-արդյունաբերական ընկերություններից մեկը:
Յավուզի խոսքով, Թուրքիայի տնտեսության մեջ SOCAR-ի կատարած առաջին ներդրումները կավարտվեն մինչև 2016 թվականը:
Յավուզը նշել է նաև, որ Կասպիական գազը Եվրոպա փոխադրելու համար հաշվարկված Անդրանատոլիական նախագիծը (TANAP) նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի երկրների համար: Մյուս կողմից, եթե գազի Եվրոպա մատակարարման հարցում ի հայտ կգան ինչ-որ խնդիրներ, Թուրքիան ինքը կարող է օգտագործել՝ TANAP-ով մատակարարվող գազի ողջ ծավալը:
Յավուզի խոսքով, հունվարի 1-ից SOCAR-ը կսկսի իր գործունեությունը Թուրքիայի գազաբաշխման շուկայում:
SOCAR-Turkey Enerji A.Ş.-ն ունի 1,2 մլրդ խմ գազի իրացման արտոնագիր: