Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ում հայկական դպրոցների վրա կատարված հարձակումը
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է ատելության հողի վրա կատարված հանցագործությունները և շարունակելու է դեմ հանդես գալ անհանդուրժողականություն խթանող ցանկացած գործողության:
«Նման վարքագիծը պայմանավորված է Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության բացակայությամբ և Թուրքիայի կողմից դրա շարունակական մերժմամբ: Սա նաև ծառայում է որպես հիշեցում, թե ինչու է Ցեղասպանության ճանաչմանն ուղղված արդարության համար պայքարը մնում մեր առաջնահերթությունների առաջնագծում»,-ասված է Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ում դրոշներով «հարձակվել» են հայկական դպրոցների վրա: