Ռուսական կապիտալը սահուն կերպով սկսել է լքել Հայաստանը
«Փաստ» թերթը գրում է. «2018թ. իշխանափոխությունից հետո հայ–ռուսական
հարաբերությունները, մեղմ ասած, կայուն չեն, ուստի, նաև դրանով պայմանավորված, ռուսաստանահայ գործարարների մեծ մասը վարում է բավականին զգուշավոր քաղաքականություն. ռուսական կապիտալը ոչ միայն չի ավելանում, այլև, որոշ տեղեկություններով, սահուն կերպով սկսել է լքել Հայաստանը:
Փաստ է, որ ռուսական կապիտալի ներկայացուցիչները զգուշորեն մի կողմ են քաշվել՝ չմիջամտելով ոչ մի գործընթացի և ձեռնպահ մնալով հայաստանյան զարգացումներից:
Ըստ մեր տեղեկությունների, աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հանդիպումներից հետո փորձել է հանդիպել ռուսաստանահայ բիզնեսի ներկայացուցիչների հետ, սակայն, օրինակ, Կամո Ավագումյանն ու Սամվել Կարապետյանը չեն ցանկացել հանդիպել Փաշինյանի հետ:
Ի դեպ, այս ամենի ֆոնին հարկ է հիշեցնել, որ այս անձինք ժամանակին ՀՀ տնտեսության մեջ լուրջ ներդրումներ են արել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում.