Ի՞նչ տիպի կանանց հետ են տղամարդիկ առավել հաճախ դավաճանում
Սթիրլինգ համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դավաճանության համար պոտենցիալ թիրախ են հանդիսանում առավել կանացի դիմագծեր ունեցող կանայք:
Եվ այսպես, տղամարդկանց սիրտը գրավում են հիմնականում նեղ ծնոտ և արտահայտիչ այտեր ունեցող կանայք: Մասնագետների խոսքով' նման կնոջ վառ օրինակ է Նատալի Պորտմանը:
Փորձագետները շեշտում են' նման կանայք գրավում են տղամարդկանց ոչ շարունակական հարաբերությունների կամ պատահական կապերի համար:
393 տղամարդկանց շրջանում, որոնցից 207-ը գտնվել են հարաբերությունների մեջ հարցում է անցկացվել. Նրանց ցույց են տվել երկու տեսակի կանանց լուսանկարներ' նուրբ, ինչպես Նատալի Պորտմանը և կոպիտ, ինչպես Փինքը:
Տղամարդկանց մեծ մասն այն հարցին, թե ինչ տիպի կին կցանկանայիք ունենալ մեկ գիշեր անցկացնելու համար, ընտրել էին նուրբ կերպարը:
Հատկանշական է, որ փորձը ցույց է տվել մեկ այլ արդյունք ևս. Արական սեռի' ավելի «տղամարդկային» ներկայացուցիչները հակված են դավաճանելու, իսկ ահա ավելի «նուրբ» տղամարդիկ կայուն են հարաբերություններում: