ԱՄՆ-ը հաստատել է ամերիկյան բանկերում որոշ ակտիվների վերահսկման Խուան Գուայդոյի իրավասությունները
ԱՄՆ-ը հաստատել է ամերիկյան բանկերում որոշ ակտիվների վերահսկման վենեսուելական ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոյի իրավասությունները։ Այս մասին հայտնել է Reuters-ը վկայակոչելով ԱՄՆ Պետդեպին։
Վկայագիրը վերաբերում է որոշակի ունեցվածքի, որը գտնվում է հաշիվների վրա եւ պատկանում է վենեսուելական կառավարությանը կամ Կենտրոնական բանկին։ «Այս վկայագրումը կօգնի Վենեսուելայի օրինական կառավարությանը պաշտպանել այդ ակտիվները՝ ի բարօրություն Վենեսուելայի ժողովրդի»,- հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Պալադինոն։