Զախարովային զվարճացրել է Պուտինի և Պորոշենկոյի պոստերը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուշադրություն է դարձրել այն պոստերին, որը ցույց են տվել էկրանին, Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի նախընտրական ֆորումի ժամանակ Կիևում: Գրում է Риа нововсти-ն:
Պորոշենկոյի ելույթի ժամանակ ցույց են տվել տեսանյութ վերջին տարիներին երկրի բարգավաճման վերաբերյալ: Տեսանյութի ընթացքում էկրանին է հայտնվել ռուս և ուկրաինացի ղեկավարների լուսանկարը «Либо Порошенко, либо Путин» (Կա՛մ Պորոշենկոն, կա՛մ Պուտինը) գրառումով:
Այս հանգամանքը շատ է զվարճացրել Զախարովային: «Իսկ Պուտինը գիտի, որ իրեն Ուկրաինայում կարող են Պորոշենկոյի փոխարեն ընտրել»,- գրառում է կատարել Զախարովան Facebook-ի իր էջում: