Nike-ի սպորտային կոշիկները վիրավորել են մուսուլմանների զգացմունքները (լուսանկարներ)
Համացանցում նոր կրոնական սկանդալ է հասունանում. Nike ապրանքանիշի Air Max սպորտային կոշիկները վիրավորել են մուսուլմաններին, հայտնում է Footwear News-ը։
Change.org հանրագրերի հայտնի կայքում Սայկա Նորին անունով օգտատերը ստորագրություններ է հավաքում՝ սպորտային հագուստ արտադրողներին կոչ անելով դադարեցնել սպորտային կոշիկների թողարկումն ու վաճառքը համաշխարհային շուկայում, քանի որ դրանց դիզայնը վիրավորել է մուսուլմաններին։
Կինը պնդում է, որ լոգոտիպում, որը պատկերված է կոշկատակին, ծածկագրված է Ալլահի անունը արաբերենով։ Նրա կարծիքվ՝ անթույլատրելի է այդ բառը գրել կոշիկի վրա, առավել եւս այն հատվածում, որը շփվում է գետնի հետ։
Ապրանքանիշը համագործակցել է Alyx-ի դիզայների հետ։ Ի դեպ, սա առաջին սկանդալը չէ։ 2018թ.-ին նրանք դիմակ-բալակլավ էին թողարկել, ինչից հետո Twitter-ի օգտատերերն ապրանքանիշին մեղադրել էին լոնդոնյան քրեական մշակույթը պրոպագանդելու եւ դաժանության միջոցով գումար աշխատելու փորձի մեջ, ինչը բավակաբ երկար ժամանակ քաղաքի սուր խնդիրներից մեկն է եղել։