Կուբան հետաքրքրված է Ադրբեջանով
Այս մասին հինգշաբթի Բաքվում հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Կուբայի դեսպան Օմար Սենոն Մեդինա Կինտերոն: «Մենք ադրբեջանական ընկերություններին հրավիրում ենք ներդրումներ կատարել Կուբայի նավթագազային արդյունաբերության մեջ», - նշել է դեսպանը: Դեսպանի խոսքով, ներկայումս Կուբայում արդյունահանվում է տարեկան շուրջ 4 մլն տոննա նավթ, նավթագազային հանքավայրերը մշակում և շահագործում են նորվեգական, բրազիլական, չինական և մալայզիական ընկերությունները: «Մենք կցանկանայինք Մեքսիկական ծոցում նավթ արդյունահանող ընկերությունների շարքում նաև տեսնել ադրբեջանական ընկերությունների», - ասել է Մեդինա Կինտերոն: