Խոշոր ավտովթար Երևանի Նուբարաշենի խճուղու «Ծաղկի փողոցում». կան տուժածներ. (լուսանկարներ)
Հունվարի 28-ին` ժամը 20:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի և Նուբարաշենի խճուղու խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C240» մակնիշի և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները՝ Ա. Տ.-ն (ծնված 1997 թ.), Ն. Հ.-ն (ծնված 1994 թ.) և Գ. Հ.-ն (ծնված 1993 թ.), հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: