ԱՄՆ-ը պաշտոնական մեղադրանքներ է առաջադրել Huawei-ին
ԱՄՆ արդարադատության նախարարությունն արդյունաբերական լրտեսության և խարդախության վերաբերյալ պաշտոնական մեղադրանքներ է առաջադրել Huawei-ին և դրա ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Մեթյու Ուիթաքերը, փոխանցում է Bloomberg գործակալությունը։ Չինական ընկերությանը մեղադրում են կոմերցիոն գաղտնիքի գողության և բանկային մեքենայությունների իրագործման մեջ։
Ուիթաքերը հստակեցրել է, որ Huawei Technologies կորպորացիայի 2 ստորաբաժանումների դեմ 10 մեղադրանք է առաջադրված։
Գլխավոր դատախազի պաշտոնակատարը հաստատել է, որ ԱՄՆ-ը կձգտի հասնել Կանադայից Վանչժոուի արտահանձնման։ Հետաաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ենթադրում Չինաստանի կառավարության ներկայացուցիչների մասնակցություն Huawei-ի հանցագործություններին։