Վրաց-թուրքական Սարփի անցակետում բախում է տեղի ունեցել վրաց և թուրք մաքսավորների միջև
Վրաց-թուրքական Սարփի անցակետում երկու երկրների սահմանապահների միջև բախումը տեղի է ունեցել Վրաստանի քաղաքացու պատճառով:
Ըստ տարաժված տեղեկությունների՝ տարաձայնությունը երկու երկրների միջև սկսվել է այն բանից հետո, երբ թրաֆիքինգի մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացի Մուրման Զաքարաձեն փորձել է հատել Թուրքիայի սահմանը, ինչի իրավունքը, որպես կասկածյալ, չուներ:
Զաքարաձեի հարազատները լրատվամիջոցներին ներկայացրել են միջադեպի իրենց վարկածը՝ հերքելով տարածված տեղեկությունը: Ըստ այդմ՝ թուրք մաքսավորներն առանց պատճառի հարձակվել էին Զաքարաձեի վրա, իսկ ավելի ուշ միջամտել են Վրաստանի սահմանապահները:
«Թուրք մաքսավորները առևանգել էին նրան չեզոք գոտուց, մարդու թևը կոտրված է, դեմքը՝ վնասված»,- ադ մասին լրագրողներին պատմել է «Բաթում» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Վատո Նեբունիշվիլին: