ԱՄՆ-ում գտել են կորած երեխային, ով անտառում «արջի հետ զվարճանում էր»
Երեքամյա Քեյսի Հեթեուեյը, ով կորել էր Հյուսիսային Կարոլինայում, իր փրկարարներին հայտարարել է, որ ինքն անտառում «արջի հետ զվարճանում էր»՝ հայտնում է ABC News-ը։
Քեյսիին հայտնաբերել է փրկարարների խումբը, որ երկու օր շարունակ որոնում էր նրան։
Տեղի ոստիկանությունում հայտնել են, թե փրկարարները մայրիկին կանչող երեխայի ձայն են լսել։
Փոքրիկը իր կորչելու վայրից կես մղոն հեռավորությամբ մտել էր թփերի մեջ եւ չէր կարողանում դուրս գալ։
Թե ով էր «արջը», որի հետ իբր զվարճանում էր փոքրիկը, պարզել չի հաջողվել։