ԱՄՆ-ում յուրաքանչյուր 50-րդ դեռահաս իրեն տրանսգենդեր է համարում
ԱՄՆ-ում յուրաքանչյուր 50-րդ դեռահաս իրեն տրանսգենդեր է համարում: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի տվյալներին (CDC):
CDC-ի համաձայն՝ տրանսգենդերները հաճախ բռնության եւ ծաղրի զոհ են դառնում, նրանց մի մասին սպառնում են ինչպես հենց դպրոցում, այնպես էլ տուն գնալու ճանապարհին. սովորող տրանսգենդերների 35 տոկոսը հայտնել է անցյալ տարի կյանքը ինքնասպանությամբ վերջ դնելու փորձերի մասին, մինչդեռ նրանց մոտ, ովքեր գենդերային նույնականացման հետ խնդիրներ չունեն, տվյալ ցուցանիշը կազմում է 7 տոկոս:
JAMA Pediatrics-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տրանսգենդերային երիտասարդությունը գրեթե 6 անգամ ավելի հաճախ է փորձում ինքնասպան լինել, քան նրանց հետերոսեքսուալ հասակակիցները:
CDC-ը մատնանշում է այն, որ տրանսգենդերներն իրենց անվտանգ չեն զգում եւ դժգոհում են, ոչ միայն դպրոցում հալածանքներից, այլեւ զենքի կիրառմամբ սպառնալիքներից:
Բացի այդ նրանք ավելի հաճախ, քան հետերոսեքսուալ սովորղները, կոկաին, հերոին, մետամֆետամիններ, ինչպես նաեւ դեղատոմսով տրվող օփիոդներ են օգտագործում:
Տրանսգենդերությունը մարդու գենդերային նույնականացման չհամընկնումն է ծննդյան ժամանակ գրանցված սեռի հետ: Որոշ տրանսգենդերներ իրենց զգացողության եւ շրջակա մարդկանց սպասումների անհամապատասխանելիության կապակցությամբ կարող են ուժեղ սթրես ունենալ: