Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները ներկա են գտնվել Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը (լուսանկարներ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՊՆ Դավիթ Տոնոյանը, պաշտոնատար այլ անձինք: