Կաթնաշոռը համարվում է ամենաօգտակար դիետան
Շատերին է հայտնի կաթնաշոռի օգտակար հատկությունները, սակայն քչերին է հայտնի, որ այն համարվում է ամենաօգտակար և ամենաօգտավետ դիետաներից մեկը: Կաթնաշոռը պարունակում է մեծ քանակությամբ կալցի, որը կյանքում կարևոր դերակատարություն ունի: Այն նպաստում է ոսկորների ամրացմանը, ինչպես նաև դրական է ազդում մաշկի վրա: Կաթնաշոռն ունի հագեցնող հատկություն, քանի որ 1 չափաբաժինը կարողանում է մարդու օրգանիզմին բավարարել օգտակար վիտամիններով: Այն նաև նպաստում է տեսողության լավացմանը: