Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 60 չվերթ, այդ թվում` դեպի Երևան
Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների
պատճառով հետաձգվել և չեղարկվել է 60 չվերթ: Այդ մասին վկայում են «Yandex.
ժամանակացույց» ծառայության տվյալները:
00.29-ի դրությամբ` Վնուկովոյում 4 թռիչք հետաձգվել է, ևս 4-ը` չեղարկվել: 4 չվերթ հետաձգվել է Դոմոդեդովոյում, 12-ը` չեղարկվել: Շերեմետևոյում հետաձգվել է 33 չվերթ:
Zvartnots.am կայքէջի չվերթների ժամանակացույցի բաժնից տեղեկանում ենք, որ Շերեմետևոյից չեղարկվել է Մոսկվա-Երևան SU 1868, հետաձգվել` N4 377 չվերթը: Վերջինն իրականացվել է ավելի քան մեկ ժամ ուշացումով (վայրէջքի սկզբնական ժամը` 01.45, վայրէջքի կատարման ժամը` 02.56):