Լոնդոնը կարող է ռազմական դրություն հայտարարել բրեքսիթից հետո
Չկանոնակարգված բրեքսիթի դեպքում Մեծ Բրիտանիան կարող է ռազմական դրություն հայտարարել երկրում քաոսը կանխելու նպատակով: Ներկայումս կառավարությունը քննարկում է այդ դեպքում 2004 թվականի Արտակարգ դրության մասին ակտը կյանքի կոչելու նպատակահարմարությունը, որը պարետային ժամի հնարավորություն է տալիս, ինչպես նաեւ թույլ է տալիս գույք բռնագրավել, սահմանափակել տեղաշարժման ազատությունը եւ ակտիվացնել զինված ուժերը անկարգությունները ճնշելու համար, հաղորդում է The Sunday Times թերթին:
Ինչպես նշում է պարբերականը, այդօրինակ հանգամանքներում Լոնդոնում կառավարությունը իրավունք կստանա նաեւ փոփոխություններ մտցնել յուրաքանչյուր օրենսդրության մեջ՝ բացառությամբ Մարդու իրավունքների մասին ակտի: «Քաոտիկ բրեքսիթի դեպքում նախագծմանը վերաբերող բոլոր հարցերում գերակա թեման քաղաքացիական անհնազանդությունն ու վախն է, որ դա կհանգեցնի մարդկանց մահվան պարենային ապրանքների եւ դեղամիջոցների պակասի դեպքում»,-պարզաբանել է թերթի աղբյուրը:
Պարբերականի մյուս զրուցակիցը հաղորդել է, որ նախագծողները որպես կարգուկանոնը խախտելու մոդել դիտարկում են իրավիճակը, որը ծագել է 2010 թվականին Իսլանդիայում հրաբխի ժայթքումից առաջացած խափանումների պատճառով:
The Sunday Times-ը հայտնում է նաեւ, որ Լոնդոնում կառավարությունը ձգտում է երկարացնել խորհրդարանականների աշխատանքային ժամերը նրանց հնարավորություն ընձեռելու համար ավարտին հասցնել բրեքսիթի հարցով օրենսդրությունը նախքան մարտի 29-ը, երբ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից: