Մաշա Ռասպուտինայի ամուսինը հանուն կնոջ նիհարել է 23 կիլոգրամով
Երգչուհի Մաշա Ռասպուտինայի ամուսինը՝ բիզնեսմեն Վիկտոր Զախարովը, հանուն սիրելի կնոջ լուրջ քայլի է գնացել: Զախարովը խոստովանել է, որ նա կարողացել է 23 կիլոգրամով նիհարել և այդ որոշումը նա կայացրել է իր կնոջը գոհացնելու համար:
Այս ամռանը զույգը հանգստացել է Արաբական միացյալ էմիրություններում: Ռասպուտինան նույնիսկ հանգստի ժամանակ է դիետա պահել և զբաղվել սպորտով: Երգչուհին հաճախակի այցելել է մարզասրահներ: Մաշան նաև իր ամուսնուն է սովորեցրել ճիշտ կյանքով ապրել: Մաշան և իր ամուսինը շատ գոհ են մնացել իրենց հանգստից: