Սաուդյան Արաբիայի գահաժառանգը պատրաստվում է 425 մլրդ դոլարի բարեփոխումների ծրագիր իրականացնել
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդը
մեծամասշտաբ բարեփոխումների ծրագիր է պատրաստում, որը կարժենա մոտ 425 մլրդ
դոլար, այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Նշվում է, որ միջոցները կներդրվեն ենթակառուցվածքների, էներգետիկայի և արդյունաբերական այլ ոլորտներում: Դրա հետ կապված կկնքվեն մոտ 70 խոշոր
գործարքներ:
Աղբյուրն ընդգծում է, որ գահաժառանգ արքայազնը նպատակ ունի մեծ ներդրումային ծրագրեր գրավել մինչև 2030 թվականը:Իր ծրագրի մանրամասները Մուհամեդ բին Սալմանը պատրաստվում է ներկայացնել հունվարի 28-ին: